Աշխարհագրություն

ԱՄՆ

Image result for ԱՄՆ
  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:

ԱՄՆ-ն ցամաքում սահմանակից է Կանադային և Մեքսիկային, իսկ ծովում՝ Ռուսաստանին, Կուբային և Բահամյան կղզիներին, ինչպես նաև դարձյալ նույն Կանադային ու Մեքսիկային: Բուն ԱՄՆ-ի հիմնատարածքի 48 նահանգները արևմուտքում սահմանակից են Խաղաղ օվկիանոսին, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսին, հարավ-արևելքից՝ Մեքսիկական ծոցին: 50 նահանգներից 2-ը ունեն առանձնացված դիրք: Դրանցից Ալյասկան հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Խաղաղ օվկիանոսին, արևմուտքում Բերինգի նեղուցին, հյուսիսում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, այնինչ Հավայան կղզիները գտնվում են մայրցամաքից հեռու՝ Խաղաղ օվկիանոսի խորքում:  ԱՄՆ-ի տարածքի մեծ մասը գտնվում է բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում, ֆլորիդա կղզու հարավ-արևադարձային, իսկ Ալյասկան մերձարկտիկական և արկտիկական գոտիներում:

2.Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 

Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է զարգացման համար։ ԱՄՆ-ն գտնվելով 2 օվկյանոսների միջև ծովային ուղղիներով կապված է եվրոպայի,Ասիայի և մյուս աշխարհամասերի հետ: ԱՄՆ-ի տարածքում կան շատ օգտակար հանածոներ՝ քարածուխ, նավթ, գազ, երկաթի հանքաքար, պղինձ, ցինկ, կապար, մոլիբդեն, ուրան, ոսկի և այլն: ԱՄՆ-ի խոնավ արևելյան շրջաններում շատ են ջրառատ գետերն ու մեծ լճերը: Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու բնության տեսարժան վայրերը:

3.Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:

ԱՄՆ- ի խոշոր ագլոմերացիաներն են ՝ Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը և Չիկագոն:

Նյու Յորք ագլոմերացիայի բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է ՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ- ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը ՝ օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60- 80- հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը ՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում:

Վաշինգտոն ագլոմերացիայի բնակչությունը 2015- ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ 1800 թ- ից ԱՄՆ- ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ- ի խորհրդարանի ՝ Կոնգրեսի շենքը ՝ Կապիտոլիումը, ԱՄՆ- ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը:

Լոս Անջելես քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4- ին։ Լոս Անջելեսի բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը ՝ պետության մեջ քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև մեծ Լոս Անջելեսի ՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը:

4.Ինչպես է ամենրիկացի ազգը:

ԱՄՆ-ի բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած¬ անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք։

Բրազիլիա

Image result for Brazil
  1. Բնութագրեք Բրազիլիայի աշխարհագրական դիրքը: Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՎ Ամերիկայի երկրները


Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։

2. Որո՞նք են Բրազիլայի զարգացման նախադրյալները: 

 Բրազիլիան Լատինական Ամերիկայի ամենամեծ տնտեսական պոտենցիալ ունեցող երկրներից է։ Բրազիլիայի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով, Համախառն Ներքին Արդյունքը 2014-ին գնահատվել է 3,264 տրիլիոն դոլար։ Տնտեսության նման աճը բացատրվում է կապիտալ ներդրումների բարձր մակարդակով։ Մեծացել է նավթի, երկաթի, մանգանի հանքանյութի և այլ օգտակար հանածոների արդյունահանությունը։

Որո՞նք են Բրազիլայի տնտեսության առաջատար ճյուղերը


Բրազիլիան ունի բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար են մետալուրգիան, մեքենաշինությունը և էներգետիկան։ Ավանդական ճյուղերում են նաև տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, զարգացած է բամբակյա գործիքների և կաշվի-կոշիկի արտադրությունը։ Երկրի արդյունաբերությունը խիստ անհամաչափ է տեղաբաշխված։ Արդյունաբերական արտադրանքի մեծ մասը տալիս են Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ռեսիֆի և ծովափնյա մի քանի այլ խոշոր արդյունաբերական կենտրոններ։

Կանադա

1.Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադան պետություն է Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Մայրաքաղաքը՝ Օտտավա: Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ՝ 2015թ. դրությամբ: Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։    

2.Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և հավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ ընդհանուր երկարությամբ։ Ի հավելումն, ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը:

Կանադայի բանկը երկրի կենտրոնական բանկն է։ Ֆինանսների և Արդյունաբերության նախարարներն օգտագործում են Կանադայի վիճակագրության գործակալությունը՝ ֆինանսական պլանավորման և տնտեսական քաղաքականության զարգացման համար։ Կանադայի բանկը միակ իրավասու կառույցն է, որը թողարկում է կանադական թղթադրամներ։ Բանկը չի թողարկում մետաղադրամներ․ դրանք թողարկվում են Կանադայի մետաղադրամների թագավորական պալատի կողմից:

3.Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում: Կանադան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Մեծ ութնյակի անդամ երկրների շարքում է։ Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է գլոբալիզացվածության բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ-ից և անևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից «Ժառանգություն» հիմնադրամի տնտեսական ազատության ցուցանիշով: 2015 թվականին Կանադայի տնտեսությունը էականորեն կայունացավ և փոքր ինչ աճ արձանագրվեց, թեպետ երկրում շարունակվում են մտահոգիչ լինել նավթի անկայուն գները, Եվրոզոնայի ճգնաժամը և գործազրկության՝ նորմայից բարձր ցուցանիշը:

Կենտրոնական Ասիա

1.Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

2.Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները դրանք հարուստ հանքային ռեսուրսներն են։ Օրինակ քարածուխ, նավթ, երկաթ, պղինձ և այլն։ Նաև հարուստ է քիմիական հումք ծառայող նյութերով՝ ծծմբի պաշարները։

3.Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում՝ Ուզբեկստանում գտնվում են համաշխարհային ոսկու պաշարների մեկ տասերորդ մասը։ Կենտրոնական Ասիան նավթի և բնական գազի հիմնական նշանավոր շրջանն է։ Ուզբեկստանում տարեկան դուրս է բերվում 80 տոննա ոսկի, իսկ Կենտրոնական Ասիայից 65 տոննա նավթ։

Հարավարևելյան Ասիա

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 
  2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:
  3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

1.Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրանց ափերը ողողող ջրային ավազանները:

world_map_blank-1


2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:
Հարավարևելյան Ասիայի երկների արդյունաբերությունն ունի զարգացող երկրներին բնորոշ գծերը՝ հանքային հումքի և վառելիքի հանույթի գերակշռությունը:
Նավթի հանույթով ու արտահանությամբ առանձնանում են Ինդոնեզիան, Մալայզիան, Վիետնամն ու Բրունեյը: Անագի հանքաքարի արդյունահանման ու ձուլյման ծավալով առաջատար երկրներ են Ինդոնեզիան ու Մալյզիան:
Տարածաշրջանի որոշ երկրներ իրենց տնտեսությունը վերակառուցում են ճապոնական նմանակով և հիմնականում՝ Ճապոնիայի ֆինանսական ու տեխնիկական օգնության շնորհիվ: Առաջինն այդ ուղով զարգացել է Սինգապուրը:
Զարգացած է տնտեսությունը: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:
Արագ զարգացել է ավտոմոբիլաշինությունը, նավթամշակումը, նավթաքիմիկան, նավաշինական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնյաին արտադրությունները: Մասնավորապես զարգացած է ճապոնական ֆիրմաների ռադիոսարքավորումների և հեռուստացուցյցների տեսաձայնագրիչների արտադրությունը: Զգալի է նաև հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրությունը:
3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:
Կարծում եմ, որ ունի նշանակալից դեր: Հարավարևելյան Ասիայի երկրների տնտեսության զարգացման ու մասնագիտացման վրա մեծ ազդեցություն է ունեցել դրանց տնտեսաշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, բնական հարուստ ռեսուրսները և մարդկայից ռեսուրսները:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Շատ են մշակում ջուտ, սուրճ ու գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում է արտադրվում ամբողջ աշխարհի բնական կաուչուկի 76 %-ը: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Հնդկաստան

  1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը արևմուտքից ողողվում է Հնդկական օվկիանոսի Արաբական ծովի, արևելքից՝ Բենգալյան ծովի ջրերով։ Տարածքը 3,3 միլիոն կմ քառակուսի է։ Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը, ու երկրագնդի ամենաբարձր լեռները։ Դրանք են Հիմալայները  և Կարակորումը։ Հնդկաստանը բաժանվում է աշխարհագրական երեք հիմնական մասերի`   Հիմալայները կամ լեռնային շրջան, Գանգեսի հարթավայրը և Հնդստան թերակղզին։ Հիմալայները ձգվում են 2400 կմ տարածության վրա, արևմուտքիցային մեծ հարթավայր, երբ նրա մեջ են ներառնում երկրի հյուսիսում գտնվող բոլոր հարթավայրերը`   Ռաջաստանից մինչև Բնգալիա։

  1. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում

Հնդկաստանը հնագույն երկիր է, որի հետ առևտրական կապ հաստատելու համար էլ եվրոպացիները ձեռնարկեցին ծովային ուղիների որոնումը և կատարեցին աշխարհագրական մեծ հայտնագործություններ: 
Այն երկրորդ ամենաբնակեցված երկիրն է աշխարհում՝ 1.166.079.217 բնակիչ: Հնդկաստանը տարածքի մեծությամբ յոթերորդ երկիրն է աշխարհում՝ 3.287.263 կմ²: Հայտնաբերված մի շարք հանքատեսակների պաշարներով Հնդկաստանն աշխարհի առաջատարներից է: Արտահանում է իրենց ավանդական արտադրատեսակները՝ ոսկերչական իրեր, թանկարժեք քարեր, հագուստ, մեքենաշինական բազմատեսակ արտադրանք և այլն: Արտահանության գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ճապոնիան և Գերմանիան:

  1. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը և օգտակար հանածոները, օրինակ՝ տիտան, քրմոիտ, մանգան, պղինձ, քարածուխ, նավթ, բնական գազ: : Հնդկաստանը աշխարհում առաջատար երկիրն է թեյի արտադրությամբ, առաջատարներից է բրնձի արտադրությամբ:

  1. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը և ամենգլխավորը գյուղատնտեսությունն է, նաև զարգացած է բուսաբուծությունը, անասնապահությունը, հողագործությունը, մետաղաձուլությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, տրանսպորտը:

Աշխարհագրության տնային 12/11/1

Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:
Ադրբեջանը գտնվում է Ասիայում, Կասպից ծովի, Մեծ Կովկաս ու Փոքր Կովկասի սարերի մեջտեղը, որի պատճառով այն լեռնային երկիր է։ Նրա մեծությունը մոտավորապես 86000մ2 է։
Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:
Ադրբեջանը հվ-արմ Ասիա է արտադրում շատ լավ ձիեր ու խավիար։
Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:
Ադրբեջանը սահման ունի Կասպից ծովի հետ, որը հեշտացնում է արտադրելն ու ներկրելը։ Ծովից նաև ստանում է շատ նավթ, աղեր ու ձուկ։