Կենսաբանություն

Վիտամիններ

Օրգանիզմ ներմուծվող սննդանյութերի մեջ կան վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման համար։ Վիտամինները շատ են բուսական օրգանիզմներում, բայց բավարար են կենդանի ծագում ունեցող սննդանյութերի մեջ։Վիտամինների բացակայությունը կոչվում է ավիտամինոզ,  անաբավարարությունը ՝ թերվիտամինոզ, իսկ ավել քանակը ՝ գերվիտամինոզ։ Գերվիտամինոզի դեպքում արագանում են նյութափոխանակության գործընթացը, կամ շեղվում է մեկ այլ ուղությամբ։Վիտամինների ընդունումը նպաստում է ֆերմենտների և այլ կենսաբանական ակտիվ նյութերի առաջացման գործընթացին։ Վիտամինները բաժանվում են 2 խմբի՝ ջրալույծ և ճարպալույծ։ Ճարպալույծ են A, D, E, K, իսկ ջրալույծ են B, C:

A վիտամինը ազդում է օրգանիզմի աճի և զարգացման վրա, մեծացնում է պաշտպանական հատկությունները, լավացնում տեսողությունը։ Նրա պակասի դեպքում դանդաղանում է աճը, թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը, և զարգանում է մաշկային հիվանդությունը։

B վիտամինն ազդում է ածխաջրերի փոխանակության վրա, նյարդային, սիրտ-անոթային համակարգի զարգացման վրա։  Նրա պակասի դեպքում առաջանում է բերի-բերի հիվանդությունը, որի ժամանակ տուժվում է նյարդային համակարգը։

C վիտամինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ, ամրացնում է ոսկրերը, ատամները։ Նրա պակասի դեպքում ախտահարվում է բերանի խոռոչի լորձաթաղանթը, զարգանում է ցինգա հիվանդությունը։

D վիտամինը մեծ դեր ունի կալցիումի և ֆոսֆորի փոխանակության մեջ։ Նրա պակասի դեպքում առաջանում է ռախիտ հիվանդությունը։

Սնման հիգիենան: Մարսողական օրգանների հիվանդությունները և դրանց կանխարգելումը :

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայմաններ են։ Սննդանյութերի յուրացման համար անհրաժեշտ է որ այն ունենա լավ տեսք, հոտ և համ։ Այդպիսի սնունդը դառնում է ախորժաբեր և նպաստում է մարսողական նյութերի արտազատմանը։ Սովորաբար պետք է սնունդ ընդունել օրեկան 3-4 անգամ, այդ սննդակարգի դեպքում մարսողությունը ավելի լավ է կատարվում։

Հաճախ հիվանդաբեր մանրէներ թափանցում են օրգաններ ջրի, լավ չլվացած մրգի կամ բանջարեղենի միջոցով։ Աղիներում այդ նյութերը բազմանում են և առաջացնում են թունավոր նյութեր։ Շատ հաճախ հանդիպվող ստամոքսաղիքային հիվանդություներից են դիզենթերիան, որովայնային տիֆը, խոլերան։ Նրանք սովորաբար առաջանում են ջերմության բարձրացմամբ, աղիների աշխատանքի խանգարմամբ։

Խոլերիայի հարուցիչ բակտերիան բավականին կայուն է, բայց մահանում է քլորակրի ազդեցությունից։ Խոլերիան դրսեվորում է վարակից 2-3 օր հետո։ Խոլերիայի հարուցիչները, ընկնելով բարակ աղի, արագորեն բազմանում են, առտազատում են թույն, երբեմն առաջացնում են լուծ։

Դիզենթերիան առաջանում է, երբ մարդը վարակվում է վարակված սննդամթերք օգտագործելիս։

Շատ վտանգավոր են բոտուլիզմի հարուցիչները, որոնք եղջերավոր անասուներից տարածվում են հողում մրգերի և բանջարեղենի միջև։

Կանաչ Էվգլենա

Ջրի կաթիլը դնելով մանրադիտակի տակ կարելի է տեսնել տարբեր ձևերի բազմաթիվ մանր օրգանիզմներ, այսինքն` ամեոբաներ, կանաչ էվգլենաներ: Էվգլենաները արագաշարժ հողաթափիկ-ինֆուզորիաներ են կամ այլ մանրագույն կենդանիներ, որոնք բոլորը միավորվում են միաբջիջ կենդանիների ենթաթագավորության մեջ: Միաբջիջ կենդանիները պարզագույն կառուցվածքով , անտեսանելի, մանրադիտակային չափսեր ունեցող օրգանիզմներ են: Նրանց մարմինը կազմված է թաղանթով պատված մեկ բջջից, որի հիմքը կազմում է մեկ կամ մի քանի կորիզ և օրգանոիդներ պարունակող ցիտոպլազմա: Ցիտոպլազմայում գտնվող օրգանոիդները կատարում են մարսողական, արտազատական շարժողական և այլ ֆունկցիաներ: Միաբջիջ կենդանիներն ապրում են բոլոր տեսակի ջրամբարներում, խոնավ հողում, բույսերի, կենդանիերի մարդու օրգաններում:
Ըստ սնման եղանակի, միաբջիջ կենդանիները բաժանվում են երեք խմբի`Ավտոտրոֆներ, Հետերոտրոֆներ, Միքսոտրոֆներ:
Ավտոտրոֆները ունեն քլորոպլաստներ, քլորոֆիլ Արեգակի էներգիայի շնորհիվ բույսերի նման սինթեզում են օրգանական նյութեր:
Հոտերոտրոֆները սնվում են պատրաստի օրգանական նյութերով:
Միքսոտրոֆները կարող են կատարել ֆոտոսինթեզ միաժամանակ սնվել պատրաստի օրգանական նյութերով:
Ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, միաբջիջ կենդանիները շնչում են: