Մաթեմատիկա

1. Հայտնի է, որ x+y=2  և xy=-4: Գտնել x³+y³ արտահայտության արժեքը:
1) 8   2) -16   3) 24   4) 32

2. Ընդամենը քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրում վերջին թվանշանը
հավասար է առաջին երկու թվանշանների արտադրյալին:
1) 16   2) 22   3) 30   4) 32
3. Ապրանքի գինը սկզբում բարձրացրին 10%-ով, այնուհետև, որոշ ժամանակ անց նոր
գինը իջեցրին 20%-ով: Սկզբնական գնի հետ համեմատած քանի՞ տոկոսով իջավ ապրանքի
գինը:
1) 10  2) 11  3) 12  4) 15
4. Քանի՞ երկնիշ թիվ կա, որոնցում տասնավորների թվանշանը մեծ է միավորների
թվանշանից:
1) 44  2) 45  3) 48  4) 50
5. Ընդամենը քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրը գումարելով նույն
թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված եռանիշ թվին, արդյունքում ստացվում է
5-ի բազմապատիկ թիվ
1) 160  2) 170  3) 180  4) 190