Քիմիա

Ջուրը

 Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։Հողագնդի մակերեսի 3/4-ը ծածկող, անընդհատ ու ամբողջական ջրային տարածքն անվանվում է Համաշխարհային օվկիանոս։Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։
Համաշխարհային օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և ստորերկրյա ջուրն առաջացնում է Երկիր մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը։
Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են` Համաշխարհային օվկիանոսը,  մթնոլորտային ջուրը և ցամաքային ջրերը։ 

Գործնական աշխատանք 01․04․2019

Փորձ 1 ջրածնի ստացումը ցինկի և աղաթթվի փոխազդեցությունից։

Անհրաժեշտ նյութեր

Ցինկ և աղաթթու

Անհրաժեշտ սարքեր

Փորձանոթ, ամրակալ և ձագար։

Փորձի նկարագրումը

Փորձանոթի մեջ լցնում ենք 2 կտոր ցինկ, վրան ձագարի միջոցով լցնում ենք աղաթթվի լուծույթ փորձանոթի 1/4 մասով։ Շատ լավ կարելի է նկատել ջրածնի անջատումը։ Ջրածինը շատ լավ այրվող գազ է, եթե վրան որոշ ժամանակ անց պահենք վառելանյութ ապա բոց կլինի։

Ռեակցիաների հավասարումը

Zn + 2HCl = ZnCl2 + H2

Փորձ 2 ջրածնի ստացումը նատրիումի և ջրի փոխազդեցությունից։

2Na + 2H2O = 2NaOH + H2

Ֆենոֆտալին անգույն է թթուներում, գունավոր է հիմքերում։

Նատրիումը ամենաակտիվ մետաղն է, այն լաբորատորիաներում պահում են հատուկ մթության մեջ։

Փորձ 3 ջրածնի այրումը

Շառաչող գազ

2H2 + O2 = 2H2O

Փորձ 4 չեզոքացման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են հիմքերի և թթուների միջև։

Ստացված մորու քիմիային լուծույթը լցրեցինք փորձանյութի մեջ, այնուհետև ձագարի միջոցով լցրեցինք աղաթթուն, և այն զրկվեց իր գույնից։։

NaOH + HCl = NaO + H2O

Ջրածին

images.png

 ջրածին տարրի նշանը Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն: 

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:                                                                                                        H0−1e→H+ Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1 օքսիդացման աստիճան:                                                                                   H0+1e−→−H−
Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11%-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ:  Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Related image

 Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը: 

                                                     ջրածնի իզոտոպները Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝   

images (2).png

 Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝ 

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

Օզոն,օզոնային շերտի նշանակությունը

Օզոն (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածինը O2։

Սովորական պայմաններում օզոնը կապտավուն, յուրահատուկ հոտով, ջրում վատ լուծվող գազ է։

Օզոնն իր հատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ ավելի արագ ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը, յուղերն ու թուղթը։ Օզոնի մոլեկուլներից պոկվող թթվածնի ատոմները քիմիապես շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա համար էլ հենց օզոնը հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։

Պրեզենտացիա

Թթվածին

Թթվածնի քիմիական նշանը` O։ O տարրը կարող է բնության մեջ հանդիսանալ որպես գալ և O2 (թթվածին) և O3 (օզոն)։

Հարաբերական ատոմային զանգվածը` Ar(O) = 16

Հարաբերական մոլեկուլային զանգվածը`Mr(O2) = 32

Թթվածինը երկրագնդում ամենատարածված քիմիական տարն է։ Օդը պարունակում է 20,9% թթվածին։Թթվածինը կարելի է ստանալ թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից: Օրինակ կարելի է ստանալ կալիումի  պերմանգանատի  ջերմային  քայքայումից, կամ ջրածնի  պերօոքսիդի կատալիտիկ  քայքայումից։Թթվածինը օժտված է ֆիզիկական և քիմիական հատկություններով։

Ֆիզիկական հատկություններ։

Թթվածինը անգույն , անհոտ և անհամ գազ է, ջրում քիչ է լուծվում և օդից ծանր է։

Քիմիական հատկություններ։

Տաքացնելիս թթվածինը փոխազդվում է բազմաթիվ նյութերի հետ, անջատվում է ջերմության և լույս։ Այդ ռեակցիան՝ Այրման ռեակցիան է։ Այրումը այն քիմիական ռեակցիան է, որի ընթացքում տեղի է ունենում նյութերի օքսիդացում՝ ջերմության և լույսի անջատումով։